ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օր

Եփեսոսի Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին՝ քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը, հայտնում է Qahana.am-ը: 

Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային: Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին: Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը որպես ուղղափառ դավանություն, որի համաձայն Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն:

Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն: Հռչակվում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձևը: Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: