ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար. ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին Twitter-ի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Յան Շակովսկին։ 

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ Պետդեպարտամենտին կոչ եմ անում օգտագործել իր դիվանագիտական ​​բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար և կանխելու հետագա վայրագությունները»,-գրել է նա։  

Ադրբեջանի ագրեսիան դատապարտել է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Լորի Թրեհենը․ «Շատ ամերիկացիներ վրդովված են Ադրբեջանի վերջին բռնի հարձակումից, որը հանգեցրել է ողբերգական մարդկային կորուստների: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունը և դիվանագիտորեն գործեն՝ կանխելու հետագա էսկալացիան»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: