ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հերթական հաղթանակը գրանցեց

Հնդկաստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանի հավաքականին:
Իրենց պարտիաները ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Վերջինը մնացել էր Գաբրիել Սարգսյանի պարտիան Հարիկրիշնա Պենտալայի հետ: Նա հաղթեց հնդիկ գրոսմայստերին։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: