ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.46 դրամ +0,46 EUR - 400.8 դրամ +0,8 RUB - 6.7 դրամ +0,7 GBP - 456.43 դրամ +0,43
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջուկային զենքը տեղ չունի Իրանի քաղաքական դոկտրինայում. Իրանի ԱԳ նախարար

© Sputnik

Միջուկային զենքը չի մտնում Իրանի քաղաքական դոկտրինի մեջ, դրա տիրապետումը հակասում է Իսլամական Հանրապետության սկզբունքներին։  Այս մասին կիրակի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:

«Միջուկային զենքը տեղ չունի Իսլամական Հանրապետության քաղաքական դոկտրինայում»,- Իրանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աբդոլլահյանի խոսքով՝ «լուրջ ուշադրություն պետք է դարձնել Մերձավոր Արևելքում ատոմային զենքից զերծ գոտու ստեղծմանը»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը նման գոտու ստեղծման նախաձեռնողներից մեկն է, և մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական համագործակցությունն այդ ուղղությամբ»,- ընդգծել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ
21 C°
 
27°  15° 
08.10.2022
21°  16° 
09.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: