ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.04 դրամ +0,04 EUR - 390.29 դրամ +0,29 RUB - 6.99 դրամ +0,99 GBP - 434.69 դրամ +0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է նախընտրելի հանգիստը Թունիսում

Միջերկրածովյան մեղմ կլիմա և Սահարայի տաք շունչը, արաբական և ֆրանսիական մշակույթների բավականին հետաքրքիր միաձուլումը տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների բերում է Թունիս: Ի տարբերություն, օրինակ՝ Եգիպտոսի, Թունիսը ծովափնյա հանգիստ է առաջարկում ամառային հանգստի տարբեր տեսակները նախընտրողների համար:

Եթե ձանձրանում ենք ամբողջ օրը լողափին անցկացնելուց, ապա Թունիսը կարող է առաջարկել հանգիստ Սուսում և Էլ-Կանտաուիում, որտեղ, այդ թվում նաև գիշերը, կյանքը եռում է՝ կան բազմաթիվ ռեստորաններ, բարեր, պարահրապարակներ, ակվապարկ և նույնիսկ խաղատուն: Էլ-Կանտաուիում կարելի է նաև վարձակալել շքեղ զբոսանավեր:

Ռելաքսի համար Թունիսն առաջարկում է Համամեթի լողափերը: Համամեթի հյուրանոցների մեծ մասն առաջարկում է թալասոթերապիա(ծովաբուժություն), ընդ որում բավականին մատչելի գներով:  Համամեթն, ի տարբերություն Սուսի, ավելի հանգիստ է, հիմնական զվարճանքի վայրը ատրակցիոնների այգին է:

Պասիվ, ընտանեկան հանգիստ կարող եք վայելել Մահդիայիում, Սկանեսում, ինչպես նաև Ջերբա կղզում, որտեղ հյուրանոցներն ավելի բարձր կարգի են:

Սակայն Թունիսը միայն միջերկրածովյան լողափերը չէ: Երկիրն ունի բավականին հարուստ պատմություն, մշակույթ, և հետևաբար, բազմաթիվ վայրերը՝ պարտադիր են այցելելու համար՝ Կարթագենի ավերակներ, սպիտակ-կապույտ քաղաք Սիդի Բու Սայիդ, բերբերական քաղաք գետնափոր տներով, անծայրածիր և կախարդական Սահարա՝  գեղատեսիլ օազիսներով, «Աստղային պատերազմների» Տատուին մոլորակ, իսլամական 4-րդ սրբավայրը, որն Աֆրիկայի ամենահին մզկիթն է և այլն:

Ընդ որում, պատմամշակութային վայրեր են առաջարկում այդ թվում նաև հենց զբոսաշրջային քաղաքները: Այսպես, Սուսի հին քաղաքը՝ Մեդինան, որը միջնադարյան արաբական ճարտարապետության հոյակապ նմուշ է, 1988 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այսօր Մեդինայի հիմնական մասն արևելյան շուկա է՝ իրեն բնորոշ գույներով և կոլորիտով: 

Սուսի գլխավոր տեսարժան վայրերից է Ռիբատ ամրոց-մենաստանը կառուցված Աղլաբիդների դինաստիայի օրոք 9-րդ դարում: Մեդինայում է գտնվում նաև Կասբա ամրոցը, որը նույնպես կառուցվել է 9-րդ դարում: Ամրոցի աշտարակը, որն այսօր էլ կատարում է փարոսի դեր, Հյուսիսային Աֆրիկայի ամենահինն է:

Սուսի հնագիտական թանգարանը ևս բավականին հետաքրքիր է: Այն առաջարկում է ծանոթանալ փյունիկյան, հռոմեական և վաղ քրիստոնեական շրջանի պատմության հետ: Հատկապես հետաքրքիր է խճանկարների հավաքածուն, որի մարգարիտը թերևս «Մեդուզա Գարգոնա» խճանկարն է:

Ի դեպ, Սուսը համարվում է Թունիսի մեծությամբ երրորդ քաղաքը, տարնսպորտային խոշոր հանգույց, ուստի Սուսից այլ տեսարժան վայրեր, այդ թվում նաև ինքնուրույն հասնելը մեծ դժվարություն չի կազմի:

Սուսից ոչ շատ հեռու է գտնվում էլ-Ջեմ ամֆիթատրոնը: 35 հազար հանդիսատեսի համար նախատեսված այս ամֆիթատրոնը կառուցվել է 3-րդ դարում: Հռոմի Կոլիզեյումի նմանությամբ կառուցված այս ամֆիթատրոնն ավելի լավ է պահպանվել, քանի «բնօրինակը»: Ճիշտ է, գլադիատորական մարտեր Էլ-Ջեմում այլևս չեն կազմակերպվում, սակայն սիմֆոնիկ երաժշտության երեկո հազարամյա ամֆիթատորնում կարելի է վայելել:

Ի դեպ, Թունիսում զբոսաշրջային սեզոնն ավարտվում է հոկտեմբերին, հետաևաբար եթե դեռ չեք պլանավորել ձեր հանգիստն առանց վարանելու կարող եք օգտվել Թունիսի ընձեռած լայն հնարավորություններից, հատկապես որ արդեն երկրորդ տարին է «Անրիվա Տուր»-ը «Նուվելեյր» ավիաընկերության միջոցով իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի հյուսիսաֆրիկյան այս երկիր:Ընդ որում, «Անրիվա Տուր»-ը Թունիսը հայ զբոսաշրջիկների համար հասանելի է դարձրել ոչ միայն ուղիղ չվերթով, այլև բավականին դյուրացնելով մուտքի արտոնագիր ստանալու կարգը. վիզան կարելի է ստանալ ոչ թե Մոսկվայում գտնվող դեսպանատանը, այլ հենց օդանավակայանում՝ 150 դոլարի փոխարեն վճարելով ընդամենը 25 դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 10%
Քամի՝ 1,54 կմ/ժ
30 C°
 
30°  17° 
30.09.2022
29°  17° 
01.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: