ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արշալույս» գործողության ընթացքում իսրայելական բանակին հանձնարարված բոլոր խնդիրները կատարվել են. Իսրայելի վարչապետ

REUTERS

Գազայի հատվածում «Արշալույս» գործողության ընթացքում իսրայելական բանակին հանձնարարված բոլոր խնդիրները կատարվել են, ոչնչացվել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական շարժման ղեկավարությունը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը՝ իսրայելացիներին ուղղված հեռուստաուղերձում, որը հեռարձակվել է տեղական ալիքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

««Արշալույս» գործողության ընթացքում Իսրայելը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը:  Այն վերականգնեց Իսրայելի զսպող ուժը: Մեր բոլոր նպատակներն իրականացվել են։ Գազայում Իսլամական ջիհադի ողջ ռազմական էլիտան ոչնչացվել է երեք օրվա ընթացքում։ Իսրայելի պաշտպանության բանակի ուժն ու հնարամտությունը ավերիչ հարված հասցրեց թշնամուն»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: