ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.05 դրամ -0,24 EUR - 411.29 դրամ -0,05 RUB - 6.53 դրամ -0,02 GBP - 478.17 դրամ -0,53
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինդոնեզիան շահագրգռված է G20-ի շրջանակում Պուտինի և Զելենսկիի հանդիպման կազմակերպմամբ

© Коллаж ZN.UA

Ինդոնեզիան շահագրգռված է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման կազմակերպմամբ G20-ի գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում, եթե առաջնորդներն անձամբ մասնակցեն այդ միջոցառմանը։ Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը։

« Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հրավերները վաղուց են ուղարկվել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի կողմից։ Եթե ​​նրանք մասնակցեն Բալիում կայանալիք G20-ի գագաթաժողովին, ապա, իհարկե, [հանդիպում կազմակերպելու] հնարավորություն կլինի։ Իսկ Ինդոնեզիան ավելի քան պատրաստ է նպաստել նման հանդիպմանը։ Իհարկե, կցանկանայինք, եթե նախագահները գան»,- ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի օգնական Միխայիլ Պոդոլյակը չի բացառել, որ Զելենսկին կգնա Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովին, եթե այնտեղ գտնվի Պուտինը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 1,03 կմ/ժ
11 C°
 
11°   
29.11.2022
10°   
30.11.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։