ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել. Նիկոլ Փաշինյան

«Ես վերջերս Ստեփանավանից Ագարակ գնացող ճանապարհով անցնում էի և նկատեցի, որ այնտեղ կա կամուրջ, բավականին հին և երթևեկելիս այն մի պահ երևում է, հաջորդ պահին անցնում ծառերի հետևը և ես մտածեցի, որ սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել, մի փոքր այլ տեղ կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, քանի որ այն ճարտարապետական հուշարձան է և այդ ճանապարհի ամբողջ բովանդակությունը և էսթետիկան փոխում է»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Panorama.am։

Նա ասաց, որ լուսավորության թեման էլ ցավոտ հարց է և այդ ոլորտներում աշխատելիս պետք է հաշվի առնել, որ լուսավորություն չի նշանակում լույս կախել, քանի որ հուշարձանի լուսավորությունն լրիվ այլ խնդիր է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հուշարձանների լուսավորման համար հատուկ մասնագետներ պետք է ներգրավեն և դրանք առանձնակի ներկայանալի դարձվեն:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ պատմեց, որ Տավուշի մարզպետի հետ նախորդ օրը եղել է Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածում, որտեղ  հին կամուրջ կա, որը հուշարձան է։

Նրա խոսքով՝ որոշվել է երթևեկելի նոր կամուրջ կառուցել, և այդ կամուրջն էլ պահպանել որպես հուշարձան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: