ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.93 դրամ +0,93 EUR - 394.24 դրամ +0,24 RUB - 7.12 դրամ +0,12 GBP - 439.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ խաղաղապահ զորախմբի ավտոմեքենան և Սարուշեն համայնքի բնակիչների ավտոմեքենաները բախվել են իրար. 4 կին տեղում մահացել է

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 12-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 կին տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության և Արտակարգ  իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել  ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107»  մակնիշի ավտոմեքենաները։

ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը  կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան) տեղում մահացել են:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 22%
Քամի՝ 2,06 կմ/ժ
25 C°
 
28°  16° 
01.10.2022
27°  16° 
02.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: