ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.49 դրամ +0,27 EUR - 402.22 դրամ +4,98 RUB - 6.9 դրամ -0,19 GBP - 461.33 դրամ +6,08
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ցավակցություն և զորակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 1,03 կմ/ժ
29 C°
 
30°  18° 
05.10.2022
31°  19° 
06.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: