ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջին տվյալներով կա 17 անհայտ կորած, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Իրանի քաղաքացի. ԱԻՆ խոսնակ

Վերջին տվյալներով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով անհայտ կորած քաղաքացիների թիվը 17-ն է, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուսը՝ Իրանի քաղաքացի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը, փոխանցում է News.am։

Ճշտող հարցին՝ անհայտ կորած քաղաքացիների թվի նվազումը ենթադրում է, որ նրանք գտնվե՞լ են, խոսնակը պատասխանեց. «Ոչ թե այստեղից են այդ երկու հոգին գտնվել, այլ ուղղակի այդ քաղաքացիներն իրենց ընտանիքի հետ կապ են հաստատել, ասել են, որ ողջ ու առողջ են, այս տարածքում չեն եղել այդ պահին»։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    7 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: