ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեխնիկան համալրվել է, փրկարարների պակաս չկա. որոնողափրկարարական աշխատանքները կանցկացվեն առանց դադարի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ԱԻՆ փրկարարական ծառայությունը կենտրոնացած է այն հատվածի վրա, որտեղից քաղաքացու ձայն է լսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամը 21:00-ի դրությամբ որևէ  քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից:

«Սխալ տեղեկություն տարածվեց վերջին մեկ ժամվա ընթացքում: Ասեմ, որ, ցավոք, առայժմ, որևէ քաղաքացու փրկարարները դուրս չեն բերել: Ներկայում մեր ծառայողները իրենց ուժերը կենտրոնացրել են այդ հատվածում և իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում է հատուկ տեխնիկա: Յուրաքանչյուր նման արձագանքի պարագայում մենք կենտրոնացնում ենք համապատասխան ուժեր: Տեղում էր «Շտապ օգնություն» ծառայության մեքենան: Ինչպես գիտեք նման րոպեները կարող են որոշիչ լինել, հետևաբար բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ճիշտ ու ժամանակին բուժօգնություն ցուցաբերվի»,-ասաց ԱԻ նախարարը:

Արմեն Փամբուխչյանը մանրամասնեց, որ ամբողջ գիշերը շարունակելու են աշխատանքները: Փրկարարները որդեգրել են ոչ մի վայրկյան դադար սկզբունքը:

«Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի»,-ասաց նա:   

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: