Արևմուտքի երկրները փորձում են պահպանել «իրենց ձեռքից գնացող հեգեմոնիան». Պուտին
Արևմուտքի երկրները փորձում են պահպանել «իրենց ձեռքից գնացող հեգեմոնիան», սակայն միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանը գնում է դեպի անցյալը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ուղերձում։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, իշխանությունը պահպանելու համար Արևմուտքին անհրաժեշտ են հակամարտություններ, ուստի ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ակտիվորեն միջամտում են այլ երկրների գործերին և կազմակերպում սադրանքներ ու քաղաքացիական պատերազմներ։
Արևմտյան հեգեմոնիան ամբողջ աշխարհի համար նշանակում է լճացում։ Այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել լարվածությունը և հաղթահարել ընդհանուր սպառնալիքները՝ հզորացնելով ժամանակակից բազմաբևեռ աշխարհահակարգը։ Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել ավելի ժողովրդավարական աշխարհի կառուցման և միջազգային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։
Ակտիվորեն ձևավորվում են բազմաբևեռ աշխարհակարգի ուրվագծերը. «Ավելի շատ երկրներ և ժողովուրդներ ընտրում են ազատ, ինքնիշխան զարգացման ուղին՝ ելնելով իրենց ինքնությունից, ավանդույթներից և արժեքներից»։
Բազմաբևեռ աշխարհի ձևավորման օբյեկտիվ գործընթացներին «հակազդում են արևմտյան գլոբալիստական էլիտաները՝ հրահրելով քաոս, բորբոքելով հին ու նոր հակամարտություններ, իրականացնելով այսպես կոչված զսպման քաղաքականություն և իրականում խարխլելով զարգացման ցանկացած այլընտրանքային, ինքնիշխան ուղի»։
«Միացյալ Նահանգները և նրա վասալները կոպտորեն միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին. կազմակերպում են սադրանքներ, պետական հեղաշրջումներ, քաղաքացիական պատերազմներ: Նրանք փորձում են ստիպել անկախ պետություններին հնազանդվել իրենց կամքին, ապրել իրենց համար խորթ կանոններով. սպառնալիքներով, շանտաժով ու ճնշումներով»։
Արևմուտքի նպատակն է «պահպանել իր գերիշխանությունը, ինչպես դա եղել է դարեր առաջ, և նման մոդելը կարող է պահպանվել միայն ուժով»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան մանրակրկիտ ծրագրված սադրանք է։ «Միացյալ Նահանգները հերթական անգամ միտումնավոր փորձել է կրակի վրա յուղ լցնել ու իրավիճակը բորբոքել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Նման գործողություններով արևմտյան երկրները փորձում են քաղաքացիների ուշադրությունը շեղել սոցիալ-տնտեսական սուր խնդիրներից և սեփական անհաջողությունները տեղափոխել Ռուսաստան, Չինաստան։ «Այսպես կոչված հավաքական Արևմուտքը նպատակաուղղված կերպով ոչնչացնում է եվրոպական անվտանգության համակարգը»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 3,09 կմ/ժ