Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց՝ անհետ կորածների թվում փոփոխություն կա, որոնվողներից մեկը՝ ՌԴ քաղաքացին, կապ է հաստատել հարազատների հետ, տեղեկացրել, որ հիվանդանոցում է, վիրահատվում է, դեպքը կապ չունի պայթյունի հետ, հաղորդում է Aysor.am-ը։
Այս պահի դրությամբ, Փամբուխչյանի խոսքով, անհետ կորածները 2-ն են, իսկ 16 զոհերից 1-ի ինքնությունը միայն պարզված չէ։
Նա հավելեց, որ քաղաքացիների որոնման աշխատանքները շարունակվում են հիմնականում առևտրի կենտրոնի հետնամասում և կիսակառույց շենքի այն հատվածում, որը չի փլուզվել։
Արձագանքելով որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ իրականացնելու հետ կապված քաղաքացիների դժգոհություններին, Փամբուխչյանը նշեց․
«Քանի որ դեռևս կա անհետ կորած մարդ և այդ հատվածում մենք իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ, մենք չենք կարող ծանր տեխնիկան օգտագործել ամբողջ ծավալով։ Որտեղ որ ենթադրում ենք, որ կարող ենք հայտնաբերել քաղաքացու, նախ ձեռքով մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, որից հետո համոզվելով, որ այնտեղ քաղաքացի չկա, նոր այդ ծանր տեխնիկան սկսում է գործել։
Երբ մենք ունենանք այն պատկերը, որ հայտնաբերվեն բոլոր անհետ կորած մարդիկ, այդ աշխատանքները, բնականաբար, կարագանան։ Մեր գնահատականներով, եթե տեղի ունենա զոհված անձի և անհետ կորածների այդ նույնականացումը, մեզ մնում է ընդամենը մեկ հոգու որոնման աշխատանք, որի մոտավոր վայրը նույնպես հայտնի է, թե որ հատվածում մենք պետք է փորձենք գտնել։ Դա արդեն հնարավորինս կարճ կտևի, եթե որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բարդություններ ի հայտ չգան՝ փլուզման վտանգ և այլն»։
ԱԻ նախարար Փամբուխչյանը հայտնեց նաև, որ մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրենց ունեցած նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել, սակայն այժմ վտանգավոր նյութեր չկան, մաքրման աշխատանքներ են տարվել։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ