ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց՝ անհետ կորածների թվում փոփոխություն կա, որոնվողներից մեկը՝ ՌԴ քաղաքացին, կապ է հաստատել հարազատների հետ, տեղեկացրել, որ հիվանդանոցում է, վիրահատվում է, դեպքը կապ չունի պայթյունի հետ, հաղորդում է Aysor.am-ը։

Այս պահի դրությամբ, Փամբուխչյանի խոսքով, անհետ կորածները 2-ն են, իսկ 16 զոհերից 1-ի ինքնությունը միայն պարզված չէ։

«Մեկի ինքնությունը պարզված չէ, այսինքն, ենթադրելի է, որ եթե 2 անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, մեզ կմնա մեկ անհետ կորած։ Եթե դատաբժշկական փորձաքննությամբ ինքնությունը պարզվի և նույնականացվի անհետ կորածի հետ, փաստացի, մենք ունենում ենք մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը։

Նա հավելեց, որ քաղաքացիների որոնման աշխատանքները շարունակվում են հիմնականում առևտրի կենտրոնի հետնամասում և կիսակառույց շենքի այն հատվածում, որը չի փլուզվել։

Արձագանքելով որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ իրականացնելու հետ կապված քաղաքացիների դժգոհություններին, Փամբուխչյանը նշեց․

«Քանի որ դեռևս կա անհետ կորած մարդ և այդ հատվածում մենք իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ, մենք չենք կարող ծանր տեխնիկան օգտագործել ամբողջ ծավալով։ Որտեղ որ ենթադրում ենք, որ կարող ենք հայտնաբերել քաղաքացու, նախ ձեռքով մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, որից հետո համոզվելով, որ այնտեղ քաղաքացի չկա, նոր այդ ծանր տեխնիկան սկսում է գործել։

Երբ մենք ունենանք այն պատկերը, որ հայտնաբերվեն բոլոր անհետ կորած մարդիկ, այդ աշխատանքները, բնականաբար, կարագանան։ Մեր գնահատականներով, եթե տեղի ունենա զոհված անձի և անհետ կորածների այդ նույնականացումը, մեզ մնում է ընդամենը մեկ հոգու որոնման աշխատանք, որի մոտավոր վայրը  նույնպես հայտնի է, թե որ հատվածում մենք պետք է փորձենք գտնել։ Դա արդեն հնարավորինս կարճ կտևի, եթե որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բարդություններ ի հայտ չգան՝ փլուզման վտանգ և այլն»։

ԱԻ նախարար Փամբուխչյանը հայտնեց նաև, որ մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրենց ունեցած նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել, սակայն  այժմ վտանգավոր նյութեր չկան, մաքրման աշխատանքներ են տարվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: