ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել

Թուրքական «Aynahaber» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ  ազգությամբ հայ Բերք Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի բարեհաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար (Քայմաքամ), գրում է Ermenihaber-ը։

Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։

«Առաջիկա օրերին սպասվում է Բերք Աջարի այցը Բաբադաղ։ Հաշված օրեր են մնացել պաշտոնի ստանձնմանը», - գրում է աղբյուրը։

Պաշտոնավարելու դեպքում 27-ամյա Աջարը կլինի առաջին հայը, ով հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կզբաղեցնի նման պաշտոն։ Նա ​փոխարինելու կգա վարչական շրջանի նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշին։

Բերք Աջարը ծնվել է Ստամբուլում 1995-ին։ Ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան դպրոցը և «Լույս» վարժարանը։ 2020-ին եղել է «Բիլգի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Աշխատանքի է անցել Շիշլիի փաստաբանական գրասենյակում։

pinterest sharing button
sharethis sharing button

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: