ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին

Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետ կապված քրեական գործի շրջանակներում արդյոք դիտարկվել է ահաբեկչության վարկածը, փոխանցում է Armradio.am:

Դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրությունը, վարչապետի կարծիքով, ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառում է:

«Քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել վերջնական եզրակացություններ պետք չի անել, բայց տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է: Տեսանելի է, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախագահի՝ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: