ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.15 դրամ -0,57 EUR - 415.38 դրամ -0,05 RUB - 6.32 դրամ +0,03 GBP - 481.02 դրամ -0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը երկու տարի անց հիշեց Բեյրութի պայթյունից հետո տված իր հանձնարարականի մասին

Դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո համապատասխան գերատեսչություններին հանձնարարել եմ հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն ընկերությունների վերաբերյալ, որոնք  գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր։ Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Panorama.am։

Նրա խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։

«Այս պահին այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է, բայց նաև պիտի հանձնարարեմ  Պետական վերահսկողական ծառայությանը, որպեսզի իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ տված 2020 թ-ի օգոստոսի հանձնարարականն ինչպես է կատարվել»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ գիտեն, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թ-ի գարնանը և արձանագրել են խախտումներ։

«Այս տեղեկությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը, որը  ժամկետով սահմանափակված չի եղել: Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- ընդգծեց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,03 կմ/ժ
1 C°
 
   
09.12.2022
   
10.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։