ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,92 EUR - 414 դրամ -0,65 RUB - 6 դրամ -0,52 GBP - 478 դրամ -0,43
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 18-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մինչ արարողությունը, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի աղետալի իրադարձությանը, հորդորել է հայորդիներին միասնական լինել և աջակցել միմյանց այս ծանր ու դժվարին փորձությունը հաղթահարելու համար։

Եկեղեցականաց դասը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են  բարձրացրել զոհվածների հոգիների հանգստության, ինչպես նաև պայթյունից տուժածների շուտափույթ ապաքինման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ
3 C°
 
   
30.11.2022
   
01.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։