ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր տաճարում 2022 թվականի օգոստոսի 20-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության և հանգստի համար: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության և Սուրբ Երկրի հայ համայնքի անունից ցավակցություններ ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին և հայցում ենք նրանց համար Սուրբ Հոգու մխիթարությունը:

Միևնույն ժամանակ աղոթում ենք վիրավորների շուտափույթ առողջության և ամբողջական ապաքինման համար:  

Այսպիսի աղետների հետևանքները հաղթահարելու համար պետք է ազգային միասնականություն ցուցաբերել և կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը՝ խուսափելու ապագայի այսօրինակ պատահարներից:

Թող Երկնավոր Հայրն իր երկնքի արքայությանն արժանացնի նրանց հոգիներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: