ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետկանչումից վեց տարի անց Իրանում ԱՄԷ դեսպանը կանցնի իր պարտավորությունների կատարմանը

Eurasia Diary

Իրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Սեյֆ Մուհամեդ Ալ Զաաբին առաջիկա օրերին կանցնի իր պարտավորությունների կատարմանը, NEWS.am- հաղորդմամբ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ին։

«Այս որոշումը համահունչ է Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու ԱՄԷ-ի ջանքերին», - ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ ԱՄԷ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են 2016 թվականին, երբ ԱՄԷ-ն դեմ է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրին: 2016 թվականի հունվարին երկիրը հետ է կանչել իր դեսպանին Իրանից՝ իր գործողությունները բացատրելով «արաբական երկրների գործերին Իրանի միջամտությամբ»։ Երկրների միջև հարաբերությունները սկսել են բարելավվել 2021 թվականին, իսկ 2022 թվականի մայիսին ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բն Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Իրանի իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: