ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի որոշ երկրներ ցանկանում են շարունակել Ուկրաինայի հակամարտությունը. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են շարունակել Ուկրաինայի հակամարտությունը:

«Արևմուտքում կան երկրներ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Ես նկատի ունեմ ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Եղել են այնպիսիք, ովքեր ցանկանում էին սաբոտաժ անել հացահատիկի համաձայնագիրը: ԱՄՆ-ն նպաստել է (սննդամթերքի գործարքի կնքման մեջ), ներառյալ ռուսական պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացումը, նավահանգիստների ապաշրջափակումը, բանկային գործառնությունների սահմանափակումների վերացումը: Բայց Եվրոպայում կային նաև երկրներ, որոնք ցանկանում էին սաբոտաժ անել: Մենք հույսը չենք կորցնում և շարունակում ենք մեր ջանքերը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: