ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.92 դրամ +0,87 EUR - 414.65 դրամ +3,36 RUB - 6.52 դրամ -0,01 GBP - 478.43 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է Ղրիմը վերադարձնի Ուկրաինային

Equatorial.by

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային, Անկարայի դիրքորոշման համաձայն, պետք է լինի Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած համաձայնագրի մաս։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր։ Ղրիմը Ուկրաինայի մասն է, դա պետք է հիմք լինի ցանկացած համաձայնագրի կնքման համար», - ասել է Քալինը CNN-ին տված հարցազրույցում։

Ղրիմը դարձել է ռուսական շրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլում՝ 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան դեռ Ղրիմը համարում է իր սեփական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։

Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է», փոխանցում է Panorama.am։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 1,03 կմ/ժ
12 C°
 
11°   
29.11.2022
10°   
30.11.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։