ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին Հայաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել է նիստն անցկացնել դեկտեմբերի 1-2-ը։ Սրան ի պատասխան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ Հայաստանից իր գործընկեր Նիկոլ Փաշինյանը նախապես առաջարկել էր հաջորդ հանդիպումն անցկացնել հոկտեմբերի 20-21-ը։
«Ինձ թվում էր, որ մենք պայմանավորվել ենք դրա [ամսաթվի] շուրջ»,- հավելել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Դրանից հետո վարչապետները հերթական անգամ քննարկել են հաջորդ հանդիպման ժամկետը և համատեղ որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: