ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքի գործողությունները կարող են դանդաղեցնել բազմաբևեռության ձևավորումը, բայց չեն կարող խանգարել դրան. Լավրով

© Mikhail Metzel/TASS

Արևմուտքը փորձում է դեմ գնալ օբյեկտիվ պատմական գործընթացներին, որոնք կարող են դանդաղեցնել բազմաբևեռության ձևավորումը, բայց ոչ մի կերպ չեն կարող խանգարել դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չմիավորման շարժմանը նվիրված վավերագրական ֆիլմի համար «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք սրտի, մեր արևմտյան գործընկերները, որոնք ներկայումս կառավարման ղեկը ամբողջությամբ զիջել են ԱՄՆ-ին, այնտեղ Բրիտանիան էլ է միացել ալիքին, փորձում են դեմ գնալ օբյեկտիվ պատմական գործընթացներին, որոնք կարող են դանդաղեցնել բազմաբևեռության ձևավորումը, սակայն ոչ մի դեպքում չեն կանգնեցնի»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարին հարցրել են, թե, նրա կարծիքով, քանի՞ բազմաբեւեռ գոտիներ են արդեն ձեւավորվել։ «Դա ինչ-որ ընթացակարգ չէ, որը համաձայնեցված է և պետք է իրականացվի, ոչ էլ հնգամյա պլան կամ նույնիսկ եռամյա բյուջե չէ, ինչպես մենք ունենք մեր երկրում։ Դրանք ոչ թե տարեկան բյուջեներ են, որոնք ընդունվում են ուրիշներում երկրներում, այլ կյանքից բխող գործընթացներ են։ Այն հնարավոր չէ արհեստականորեն գործարկել, հնարավոր չէ արհեստականորեն արագացնել։Սա, թերևս, քաղաքական գործիչների տաղանդն է։ Նրանք պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում իրական կյանքում եւ իրենց քաղաքականությունը կառուցեն պատմության պահանջներին համապատասխան»,- ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: