ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ ռազմածովային ուժերին դադարեցնել սադրանքները

china-briefing.com

Չինաստանի կառավարությունը կոչ է անում ԱՄՆ ռազմածովային ուժերին դադարեցնել սադրանքները և ուժի ցուցադրությունը՝ նավագնացության ազատության պատրվակով։  Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով Թայվանի նեղուցով ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի անցումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Նավարկության ազատության դրոշի ներքո ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը ուժի ցուցադրություններ են իրականացնում։ Սա ոչ թե նավագնացության ազատությունն ապահովելու պարտավորություն է, այլ սադրանք է դրա դեմ, որի նպատակը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը դիտավորյալ վնաս հասցնելն է»,- ասել է նա։

«Չինական կողմը ևս մեկ անգամ կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել «Մեկ Չինաստան» սկզբունքի արատավորումը, պղտորումը ու այլասերումը, ինչպես նաև կոչ է անում խստորեն պահպանել այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պետությունների ներքին գործերին չմիջամտելու հիմնական միջազգային նորմերը և իսկապես կատարել չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթները»,- եզրափակել է դիվանագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ձյուն
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0,51 կմ/ժ
-2 C°
 
  -4° 
09.02.2023
  -6° 
10.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։