ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան Հայաստանին է նվիրաբերվել 100 պացիենտի համար նախատեսված մոնիտոր և 4000 պուլսօքսիմետր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերն առաջին անգամ փորձարկել են նվիրաբերված պուլս օքսիմետրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից: 

Գերմանիայի կառավարության կողմից, «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ, Հայաստանին է նվիրաբերվել 100 պացիենտի համար նախատեսված մոնիտոր և 4000 պուլսօքսիմետր:

Լենա Նանուշյանը կարևորել է նման գործակցությունը. «Չնայած այս պահին մեր երկրում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, այնուամենայնիվ, աշնանը` հատկապես կրթական հաստատությունների վերաբացմանը զուգընթաց, քովիդով հիվանդացության ցուցանիշի աճ է կանխատեսվում: Նման գործընկերային հարաբերությունները հույժ կարևոր են համավարակների ժամանակ»:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ այս նվիրատվությունն առողջապահության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության մաս է կազմում և կօգնի դիմակայել հնարավոր մարտահրավերներին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: