ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակին

Հանրային հեռուստաընկերությունն այս օրերին լսումներ է անցկացնում Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի մեր ներկայացուցչին ընտրելու նպատակով:

Ավելի վաղ հայտարարված մրցույթին 100-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը և մասնագիտական ժյուրին առաձնացրել են լավագույն 30-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել:

Ժյուրիի կազմում են «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի Ներկայացուցիչ Ռոզա Լինը և երգահան Լիլիթ Նավասարդյանը:

Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակի անունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: