ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին

DW

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ այս պահին պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը պետք է կայանա օգոստոսի 31-ին Բրյուսելում։ Այս մասին Միշելը գրառում է կատարել իր Twitter-ում:

«Նախապատրաստական ​​զանգեր՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի վաղվա չորրորդ բրյուսելյան հանդիպման նախաշեմին»,- գրել է նա։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Բաքուն կազմել է Հայաստանի հետ հաշտության պայմանագրի նախապատրաստման իր հանձնաժողովի կազմը և Երևանից սպասում է նման քայլի։ Ալիևը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը համարել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսության առաջին քայլը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: