ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Լավրով

РИА Новости

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ, համաժամանակ, ի դեպ, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման վերաբերյալ հանդիպումների առնչությամբ, հենց օրերս տեղի ունեցան կանոնավոր շփումներ։ Այս եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երեք նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ՝ դրանք կձևակերպվեն շատ մոտ ապագայում։ Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի հետ սերտ համատեղությամբ, որով շահագրգռված են նաև մեր իրանցի գործընկերները»,- ասել է Լավրովը: 

Լավրովի խոսքով՝ քննարկումը վերաբերել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումներին, փոխանցում է Tert.am։ 

Իր հերթին Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։

«Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված գծերը, ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության կարևոր գործոն»,- հավելել է նա։

Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: