ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետին

Սեպտեմբերի 1-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։

Արթուր Թովմասյանը ողջունել է պարոն Քեշիշյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՝ընդգծելով, որ Շուշիի «Վարանդա» երգչախմբի օրինակը Սփյուռքի կողմից Արցախում իրագործած աշխատանքներից լավագույնների շարքում է։

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը կիսվել է վերջերս Լիբանան և Կիպրոս կատարած այցերից ստացած տպավորություններով։

Զաքար Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակը նշելու նպատակով։ Այդ առիթով Ստեփանակերտում երգչախումբը իրականացնելու է համերգաշարեր։

Հանդիպմանը, որին ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, անդրադարձ է կատարվել Սփյուռքի ներուժի ներգրավմամբ Արցախում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված աշխատանքներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: