ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին պաշտոնապես չեղարկել է երկրի պատվիրակության մասնակցությունը կոնտակտային խմբում

© Ukrainian Presidential Press Office via AP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես չեղարկել է երկրի պատվիրակության մասնակցությունը կոնտակտային խմբում, որը նախատեսված էր Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման համար։

Համապատասխան հրամանագրերը հինգշաբթի օրը տեղադրվել են պետության ղեկավարի կայքում։

«Ուժը կորցրած ճանաչել Ուկրաինայի նախագահի 2020 թվականի մայիսի 5-ի թիվ 167/2020 «Եռակողմ կոնտակտային խմբին մասնակցելու Ուկրաինայի պատվիրակության մասին» հրամանագիրը»,- ասվում է փաստաթղթում։

Ընդհանուր առմամբ, այս հրամանագրով չեղարկվում են 2020-2021 թվականների նախագահի վեց հրամանագրերը կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության աշխատանքի և այս պատվիրակության կազմի վերաբերյալ։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներից կազմված կոնտակտային խմբի աշխատանքի շնորհիվ տարբեր մակարդակներով բանակցություններ են վարվել, այսպես կոչված, նորմանդական ձևաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա և Ֆրանսիա): Արդյունքում 2014 թվականի սեպտեմբերին և 2015 թվականի փետրվարին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դոնբասում իրավիճակի  խաղաղ կարգավորման և հրադադարի ծրագրի համաձայնեցման շուրջ (այսպես կոչված՝ Մինսկի համաձայնագրեր), հաղորդում է ՏԱՍՍ-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: