ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը (նստավայրը՝ Մոսկվա), հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:

Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման, երկու երկրների ժողովուրդների ուղղակի շփումների ակտիվացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: