ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀ խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների

Սեպտեմբերի 2-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։

Շնորհավորելով  ԱՀ օրվա առթիվ ՝ Ա Թովմասյանը ողջունել է հյուրերին այս հիշարժան օրը Արցախում և արցախցու կողքին գտնվելու համար։

 Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոսել է առաջիկայում Արցախ- Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ  նիստ գումարելու մասին։

Անդրադառնալով 2022թ մարտյան և օգոստոսյան դեպքերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը։ Արթուր Թովմասյանը հավաստիարացրել է, որ ԱՀ Ազգային ժողովում ընդգրկված խմբակցությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում  անփոփոխ է ու անսակարկելի։ Հայաստանյան պատգամավորները հանդես են եկել շնորհավորական ելույթներով , համոզմունք հայտնել, որ մշտապես Արցախի և արցախցու կողքին են։ Լիահույս են, որ մոտ ապագայում վերաիմաստավորված կնշեն ԱՀ հռչակման օրը։

Հանդիպման առանցքային հարցերի շարքում Արցախի անվտանգությունն ու հետագա ճակատագրի տեսլականն էր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: