Նոր կարգ. ՀՀ քաղաքացիները պետք է ունենան օդային տարանցիկ մուտքի արտոնագիր. Լեհաստանի դեսպանություն

2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն` համաձայն 2009 թ. հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Խորհրի Կանոնակարգ (ԵՀ) No 810/2009՝ Վիզաների մասին Համայնքային օրենսգրքի (Վիզաների մասին օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունից:
Օդանավակայանի տարանցիկ վիզան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տալիս գտնվել միջազգային տարանցիկ գոտում՝ առանց դրանից դուրս գալու հնարավորության։
Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը կազմում է 80,00 եվրո:
Օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտականությունից ազատված են․
a) Եվրամիության անդամ պետություններից մեկի կողմից տրված C կամ D տեսակի մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության օգտատերերը,
b) Երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր կացության թույլտվություն, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ Անդորրայի, Կանադայի, Ճապոնիայի, Սան Մարինոյի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրված` Արտոնագրային օրենսգրքի Հավելված V-ում նշված և օգտատերի անվերապահ հետընդունումը երաշխավորող կացության փաստաթուղթ կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող մեկ կամ ավելի անդրծովյան երկրներից և տարածքների (Արուբա, Կյուրասաո, Սինտ Մաարտեն, Բոնեյր, Սինտ Էվստատիուս, Սաբա) կողմից տրված վավեր կացության թույլտվություն ունեցող երրորդ երկրի քաղաքացները:
c) Երրորդ երկրի քաղաքացիները, որոնք ունեն վավեր մուտքի արտոնագիր, որը տրվել է շենգեն անդամ պետության կողմից, որը վերը նշված Կանոնակարգի մասնակից չէ կամ դեռ ամբողջությամբ չի կիրառում Շենգենյան օրենսդրության դրույթները, կամ ունեն վավեր մուտքի արտոնագիր` տրված Կանադայում, Ճապոնիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Նիդերլանդների Թագավորության մեջ մտնող՝ Արուբայում, Կյուրասաոյում Սինտ Մաարտենում, Բոնեյրեում, Սինտ Էվստատիուսում, Սաբայում, եթե այդ մուտքի արտոնագրով ճանապարհորդում են դեպի այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկիր կամ ցանկացած այլ երրորդ երկիր կամ մուտքի արտոնագրի կիրառումից հետո վերադառնում են այդ մուտքի արտոնագիրը տրամադրած երկրից,
d) Եվրամիության քաղաքացու ընտանիքի մերձավոր անդամները` նշված Կանոնակարգի 1-ն հոդվածի 2-րդ մասում (а),
e) Դիվանագիտական անձնագրերի օգտատերերը,
f) Օդանավի անձնակազմի անդամները, որոնք միաժամանակ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի կողմ հանդիսացող պետության քաղաքացի են։
Օդային տարանցիկ մուտքի արտոնագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են տվյալ հղումով:
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
22:48
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լոնդոնում կընդունի Զելենսկիին
-
22:38
Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա
-
22:15
Սպիտակ տունը հերքել է «Հյուսիսային հոսք-2»-ի պայթեցման գործում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցության մասին տեղեկությունը
-
21:31
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին
-
21:24
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
-
21:15
Ադրբեջանական սադրանքները շարունակվում են․ ի՞նչ նպատակներ է հետապնդում Բաքուն
-
21:04
Մարզչական նոր նշանակումներ՝ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում
-
20:27
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
-
18:59
Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկը մեծանում է
-
18:48
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
-
18:44
Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են հայ-չինական հարաբերություններին առնչվող հարցեր
-
18:23
Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարներն արդեն աղետի գոտում աշխատում են. Կարո Փայլան
-
18:22
Հայաստանն ամենաշատն է շահագրգիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն. Փաշինյան
-
18:12
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը
-
18:07
ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր (ՍիվիլՆեթ)
-
18:01
ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել՝ որն է իրենց պատկերացմամբ ՀՀ տարածքը, եթե որևէ առաքելություն չգիտի՝ որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու` օկուպացված է այն, թե`ոչ․ Փաշինյան
-
17:53
Վարչապետին ներկայացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022թ. գործունեության հաշվետվությունը
-
17:46
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարին
-
16:13
Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
17:31
Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը մինչև ամառ կավարտվի. Սանոսյան
-
18:08
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ ՀՀ ԱԳ նախարար
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
-
19:20
«Միքելանջելոն բալետում». հայուհի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 0 կմ/ժ