ԵՐԵՎԱՆ -0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.15 դրամ -0,57 EUR - 415.38 դրամ -0,05 RUB - 6.32 դրամ +0,03 GBP - 481.02 դրամ -0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոլցն առայժմ չի պատրաստվում հավանություն տալու Leopard 2 տանկերի առաքմանն Ուկրաինա. Die Welt

Новое Издание

Գերմանիան դժվար թե փոխի իր նախնական դիրքորոշումը և համաձայնի Leopard 2 մարտական ​​տանկեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, երեքշաբթի հայտնել է Die Welt թերթը՝ հղում անելով ուկրաինական կառավարական շրջանակների աղբյուրներին։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել Է, որ սեպտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Leopard 2 տանկերի մատակարարումների հարցը:

Ինչպես այժմ գրում է Die Welt-ը, Գերմանիայի կաբինետի ղեկավարն այս թեմայով քննարկման ժամանակ կոնկրետ խոստումներ չի տվել։ Հրատարակության համաձայն՝ նա «պատրաստակամություն չի ունեցել» փոխել իր ներկայիս դիրքորոշումը և հավանություն տալ հարձակողական զինատեսակների առաքմանը։ Մինչդեռ, ինչպես նշում է թերթը, Ուկրաինան իբր տակավին ապրիլից ունի Krauss-Maffei Wegmann (KMW) պաշտպանական կոնցեռնի առաջարկությունը հինգ ու կես տարվա ընթացքում 100 միավոր Leopard 2 գնելու վերաբերյալ: Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ եվրո, սակայն նման առաքումները դեռ պահանջում են պաշտոնական Բեռլինի հավանությունը:

Պաշտոնապես KMW-ն հարցում չի ուղարկել կառավարություն, գրում է թերթը։ Շոլցն ավելի վաղ ասել էր, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին, սակայն պատրաստ չէ միակողմանի քայլերի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0,51 կմ/ժ
-1 C°
 
   
10.12.2022
   
11.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։