ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի անկախության ճանաչման շանս կար, խաբեություն չի եղել, Ալիևն է դա խոստովանել․ Արա Այվազյան․ MediaHub.am

Արցախի անկախության ճանաչման շանս եղել է, ի՞նչ ինքնախաբեության մասին է խոսքը։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով այն, որ իշխանությունները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունն են ակտիվ շրջանառում, թե Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Այվազյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա նշանակում է, որ հանրությանն այդ թվում արտգործնախարարներն են այսքան ժամանակ խաբել, մոլորեցրել՝ ասելով, որ այդ ուղղությամբ շանսեր կան։

«Գիտեք, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնքորշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն, ամբողջ գործընթացը միված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար հայկական կողմը միշտ այդ բանակցությունների մեջ էր։ Մեր նպատակը այն էր, որ Ադրբեջանը ճանաչեր ինքնորոշման իրավունքը, եթե Ադրբեջանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, նշանակում է որոշ չափով ընդունել էր դրանք»,-ասաց նա։

ԱԳ նախկին նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է խոստովանել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը. «Այնպես որ այստեղ խաբեության, ինքնախաբեության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Հայաստանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի բանակցային գործընթացը չտապալվի, Ադրբեջանն է տապալել բանակցային գործընթացը և գնացել ուժի կիրառման ճանապարհով։ Եթե հայկական դիվանագիտության ընթացքում նույն Ադրբեջանը, միջազգային հանրությունն ընդունեցին, որ բանակցային սկզբունքների շրջանակում կա նաև ինքնորշման իրավունքի ճանաչման խնդիրը, ուրեմն մենք բավական առաջ էինք գնացել: Դրա հնարավրությունը կար ու նորից ցանկանում եմ հիշեցնել՝ Ադրբեջանի նախագահն ասում էր ՝ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սրանից ավելի վառ ապացույց, որ խաբեություն չի եղել, կա՞»,-ասաց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: