Ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք ԼՂ հայ բնակչության՝ իր հողում ապրելու երաշխիքներ. ԵԽ պատգամավոր
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով, փոխանցում է NEWS.am-ը:
ՀՅԴ-ից հայտնում են, որ Խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում հայ ռազմագերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ օժանդակել Արցախին, նշելով․ «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կյանքը և նրանց մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ են։ Մենք ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ»։
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, բացման խոսքում շնորհակալություն հայտնելով խորհրդաժողովի մասնակիցներին և խորհրդաժողովը նախաձեռնող պատգամավոր Փիթեր Վան Դալենին, շեշտել է․
«2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը Արցախի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտումների ենթարկելու նոր փորձ էր։ Իր հայրենիքում հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը հիմնարար մարդկային իրավունք է։ Եվրոպական Խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունն Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է»։
Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մարդկային իրավունքների և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների վերաբերյալ ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշել է․ «Էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը, սպառնալիքների և բռնությունների կիրառումն ու բնակչության վրա հոգեբանական գրոհները միտված են խաթարելու բնականոն կյանքը, ինչպես նաև նպատակ ունեն առաջացնել Արցախում հայ ժողովրդի գոյատևման նկատմամբ անվստահություն։ Այս անվստահությունը գնալով աճում է, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների քննարկման նյութ չի դառնում, մասնավորապես նաև Եվրոպական Միության միջնորդությունների ժամանակ»:
ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտոնական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների համապատասխան որոշումներն իրավական տեսանկյունից ներկայացնելուց բացի, ընդգծել է. «Հակահայ այլատյացությունը դարձել է Ադրբեջանի որոշիչ հատկանիշը, որն արտահայտվում է խոսքի ատելության, հայազգի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հայերի նկատմամբ էթնիկ բռնության հերոսացման, էթնիկ զտումների, պատմության ժխտման ձևերով»։
Զեկույցներին հաջորդել է հարց ու պատասխան, այդ թվում միջոցառմանը ներկա ադրբեջանցիների մասնակցությամբ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3,09 կմ/ժ