ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին հայտնել է, որ ներկայումս պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ

© Ukrainian Presidential Press Office via AP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։

«Այս պահին՝ ոչ։ Ես նրանց կողմից կառուցողական լինելու ցանկություն չեմ տեսնում»,- ասել է  նա CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել է Զելենսկին։

Նախագահը դրական պատասխան է տվել նաև այն հարցին, որ «պայքարելու է մինչև վերջ»։

«Ես գիտեմ, որ որոշ երկրներ մեզ մղում են դեպի Մինսկի գործընթաց։ Ես ուզում եմ, որ աշխարհն ընդունի, որ դիվանագիտական ​​լուծումը մի հարց է, Մինսկ-2, -3, -5, -10-ը մեկ այլ հարց: Սրանք երկու տարբեր բաներ են, քանի որ Մինսկը դատարկ թղթի կտոր է»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Դոնբասում հակամարտությունը լուծելու մինսկյան պայմանավորվածությունները:

Նա հավելել է, որ երկու երկրների միջեւ համաձայնագիր կարող է կնքվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ուկրաինական տարածքները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: