ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռիքերն ու Ղարիբաշվիլին զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհամաձայնության շուրջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների և միջազգային քննարկումների շուրջ, գրում է «Ալիք Մեդիա»-ն։

Զրույցում անդրադարձ է եղել նաև, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը ԱՄՆ-ի հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում և դրանից դուրս։

Իրակլի Ղարիբաշվիլին և Ֆիլիպ Ռիքերը խոսել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված անվտանգության ծանր իրավիճակի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ չափազանց կարևոր է հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս համատեքստում ընդգծվել է Ժնևում միջազգային քննարկումների կարևորությունը, փոխանցում  է Aysor.am-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: