ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական. մենք չենք կարող քաղաքական և այլ տարաձայնություններին տեղ տալ. Ալեն Սիմոնյան

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են այսօր կեսգիշերն անց ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունները, ինչպես նաև օրակարգային հարցերի քննարկումը հետաձգվում են:

Անդրադառնալով իրավիճակին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական. թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական  և այլ տարաձայնություններին տեղ տալ: Նաև մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որևէ խուճապի չմատնվել: Մենք շատ բարդ իրավիճակում ենք, և խնդրում եմ ձեզ թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարբեր, տարածվող լուրերին տեղիք չտալ և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ես ներկայացնելու եմ հայտարարության նախագիծ: Ժամը 11:00-ին այստեղ գալու է վարչապետը, որին դուք կարող եք հարցեր ուղղել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: