ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հավատացած ենք, որ Ալիևի նման բռնապետը չի կարող գնել լռությունը կամ արժանապատվությունը՝ ԵՄ-ին շատ փոքր ծավալով գազի պոտենցիալ մատակարարման դիմաց. Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

 ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կոչ  արել Եվրամիության ղեկավարությանը Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը հստակ դատապարտող դիրքորոշում դրսևորել։  

«Մենք ակնկալում ենք, որ դուք անեք ձեր ուժերի ներածին չափով հնարավոր ամեն բան դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան, որը Հայաստանի դեմ պետական մակարդակի այլատյացության և Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության հստակ ցուցադրություն է։ Մարդկային կյանքն անգնահատելի է՝ լինի դա Ուկրաինայում, թե Հայաստանում։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք հավատացած ենք, որ Ալիևի նման բռնապետը չի կարող գնել լռությունը կամ արժանապատվությունը՝ ԵՄ-ին շատ փոքր ծավալով գազի պոտենցիալ մատակարարման դիմաց»,- այս մասին ասվում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ։

Գրասենյակից կոչ են արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կանգնել մարդկային կյանքի, արժանապատվության կողքին՝ ընդդեմ Ալիևի ավտորիտար ռեժիմի, որը ռիսկի է ենթարկում ապակայունացնելու ողջ տարածաշրջանը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: