ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել մեկ փաթեթում. «Պատիվ ունեմ»-ի առաջարկները

«Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկներ էր ներկայացրել, որոնք պետք է ընդգրկվեին Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստում:

«Պատիվ ունեմը» ներկայացրել է իր առաջարկությունները.

«• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են:

• Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունն ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին՝ անպատիժ մնալով ՀՀ սուվերեն տարածքի վրա նախորդ ոտնձգություններից հետո՝ արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

• Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգային ներուժի վերականգանմանն ուղղված գործողությունների և դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետևանքն է:

• Ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին, տարածաշրջանային իրողություններին և աշխարհաքաղաքական զարգացումներին:

• Ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն անհրաժեշտ է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Արցախի և Հայաստանի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: