ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ

Красная весна

Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Նրա խոսքով, այս տարվա հունվարից հունիս ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,67 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,9 տոկոսով։

«Ռուսաստանը Ադրբեջանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերների եռյակում է։ Ռուսական արտահանման հիմնական ապրանքներն են պարենային ապրանքները, մեքենաները, սարքավորումները և փայտն ու մետաղները», - ասել է Գոնչարը։

Նա նշել է, որ Ռուսաստանն առաջատար է ադրբեջանական ոչ նավթային ապրանքների ներկրմամբ՝ հանդիսանալով ադրբեջանական գյուղմթերքի ամենամեծ սպառողը։

«Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ դոլարի»,- հավելել է դիվանագետը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: