ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցչին հորդորել են միջամտել կասեցնելու Ադրբեջանի ագրեսիան

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի ԵՄ-ն անհապաղ քայլեր ձեռնարկի և պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայից:

Արմենպրես-ի փոխանցմամբ՝ նամակում ԵԽ պատգամավորները շեշտել են՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ չարդարացված ագրեսիան հանդիսանում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը։ Նրանք հիշեցրել են, որ հայկական կողմն այս պահին պաշտոնապես հաստատված 49 զոհ ունի, թվերը ճշտվում են:

«Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ, նախապես ծրագրված, կանխամտածված ագրեսիան՝ հրատապ անհրաժեշտություն կա ԵՄ-ի կողմից ձեռնարկելու վճռական և համարժեք գործողություններ, քայլեր՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կանխելու հետագա էսկալացիան տեղում: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ն պետք է հրատապ, բազմամակարդակ միջամտություն ունենա՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիան և համոզվելու, որ այն չի կրկնվի՝ արդյունավետ պատժամիջոցների մեխանիզմի կիրառման միջոցով։ Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին և Ադրբեջանի անկասելի ագրեսիայի, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ապրող հայ ժողովրդին»,-շեշտել են ԵԽ պատգամավորները:

Նրանք նաև ԵՄ բարձր ներկայացուցչին խնդրել են հնարավորինս շուտ տեղեկացնել իրենց, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու՝ երաշխավորելու, որ ԵՄ-ն կարող է պատասխանատվությամբ և արդյունավետ կերպով պաշտպանել Հայաստանին։

Բորելին դիմած պատգամավորների թվում են Էմանուիլ Ֆրագկոսը, Լարս Պատրիկ Բերգը, Բեատա Կեմպան, Եվա Կաիլին, Կոստաս Մավրիդեսը և այլք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: