ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշվում է ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ, փոխանցում է «Արմենպրես»-ը: 

«Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։

Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,-ընդգծվում է հայտարարությունում:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի   մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։

ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: