ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարկ է գոհունակության խոսքեր ասել այն երկրներին, որոնք դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Կառավարության հերթական նիստին.

Մեծարգո՛ պարոն վարչապետ, 

Հարգելի գործընկերներ, 

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված մեզ հուզող հարցերին՝ մեր նախաձեռնությամբ: Սա արդեն երկրորդ քննարկումն էր, թեև հանրությունը մեծապես տեղեկացված չէ այդ մասին: Երկու օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ քննարկում փակ ռեժիմով և երկրորդը` մեր պնդմամբ, արդեն բաց ռեժիմով, որպեսզի ողջ աշխարհը կարողանա հետևել տարբեր երկրների` ՄԱԿ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին: 

Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ հատուկ ընգծել, որ սա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, որովհետև, նույնիսկ առանց փաստաթղթի, ըստ էության, միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ: 

Երկրների ճնշող մեծամասնությունը ընգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղակայված դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը: Բազմիցս օգտագործվել է ագրեսիա եզրույթը. շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր, և այլն: 

Ավելին, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, և, ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավել, թե այլևս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա և Լեռնային Ղարաբաղ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից: 

Բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ են շեշտվել, և կրկնում եմ՝ սա միջազգային հանրության դիրքավորումն է այս հարցերի շուրջ, և մենք պետք է շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անշուշտ, հարկ է գոհունակության և գնահատանքի խոսքեր ասել այն երկրներին, որոնք համարձակորեն դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանել, որ առանձին երկրների, կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալինքներ, և թերևս գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: