ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չեն ունեցել․ Ալիևը՝ Պուտինին

© Alexander Demianchuk/TASS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը օպերատիվ արձագանքելու համար։

«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիային արագ արձագանքելու համար», - ուրբաթ օրը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չեն ունեցել: 

«Ընդհանուր առմամբ, շուրջ երկու օր է, ինչ պահպանվում է հրադադարը [Ադրբեջանի և Հայաստանի սահմանին]: Սա խոսում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չեն ունեցել»,- ասել է նա։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: