ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն ավարտել է «ռազմական գործողությունը» ՀՀ սահմանին

© Mikhail Metzel/TASS

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ռազմական գործողության» ավարտի մասին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Վերադառնալով Սամարղանդից՝ թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է, որ նման տեղեկություն է ստացել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից։
Էրդողանը լրատվամիջոցներին ասել է, թե իմաստ չունի քննարկել այն, ինչն արդեն ավարտված է։
«Մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք»,–հավելել է նա:
Ընդ որում, թուրք առաջնորդը կրկին դիմել է Երևանին՝ կոչ անելով ավանդույթի համաձայն «գործել նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան, կենտրոնանալ խաղաղության և համագործակցության վրա»:
«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացները հաջողությամբ ավարտվեն, իսկ խաղաղությունն ու կայունությունը երկարընթաց լինեն»,–ասել է Էրդողանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: