ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.35 դրամ +0,35 EUR - 411.92 դրամ +0,92 RUB - 6.46 դրամ +0,46 GBP - 480.03 դրամ +0,03
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դագաղի մոտ՝ խախտելով կանոնները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նա նկարվել և զրուցել է օգնականների հետ, երբ այցելել է Վեսթմինսթերյան սրահ, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը, փոխանցում է Aysor:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վահագն Խաչատրյանը խոնարհվել է հանգուցյալ միապետի դագաղի առաջ, այդ ժամանակ, չնայած չլուսանկարելու մասին զգուշացմանը, նրան լուսանկարել են բջջային հեռախոսով: Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Խաչատուրյանին լուսանկարողը ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն է:

Աղբյուրը նշում է նաև, որ ականատեսները պնդել են՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում բարձրաձայն ծիծաղել է և կատակել:

Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել:

Ըստ աղբյուրի՝ հստակ չէ՝ արդյոք Խաչատուրյանը կմասնակցի թագուհու թաղմանը երկուշաբթի երեկոյան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 0,51 կմ/ժ
6 C°
 
   
03.12.2022
   
04.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։